Կառավարման խորհուրդ


ՀՈւԱԱ Կառավարման խորհուրդը՝
Կառավարման Խորհուրդը կազմում են ՀՈւԱԱ Լիիրավ անդամ ուսանողական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, որոնք ընտրվում են լիիրավ անդամ հանդիսացող ուսանողական ինքնակառավարման մարմինների կանոնադրությանն ու կանոնակարգին համապատասխան: Այս մակարդակում յուրաքանչյուր Լիիրավ անդամ ունենում է մեկ ձայնի իրավունք:
Կառավարման խորհուրդը լիիրավ անդամների ներկայացուցչական մանդատով հանդես եկող հիմնական մարմինն է, որն իր նիստերը գումարում է ամիսը մեկ անգամ:

Կառավարման Խորհրդի իրավունքներն են.
– Վերստուգիչ հանձնաժողովի հետ համատեղ երկու տարի ժամկետով ընտրել ՀՈւԱԱ նախագահ, երկու փոխնախագահներին
– փոփոխել նախագահության կազմը
– համագործակցության ծրագրեր նախաձեռնել այլ կազմակերպությունների հետ
– Լիագումար նիստերի ընթացքում առաջարկել նոր բանաձևեր, գործունեության նոր ծրագրեր կամ միջնորդություններ
– մշակել ՀՈւԱԱ զարգացման ռազմավարություն:

Կառվարման Խորհրդի պարտականություններն են՝
– Իրականացնել ՀՈւԱԱ ընթացիկ գործունեության կառավարումն ու վերահսկողությունը
– կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամ պարտավոր է Ընդհանուր ժողովի լիագումար նիստերին զեկուցել տվյալ ուսանողական ինքնակառավարման մարմնի գործունեության վերաբերյալ
– նախաձեռնող լինել ՀՈւԱԱ գաղափարների առաջխաղացման հարցում
– ապահովել ՀՈւԱԱ ներկայացուցչությունն ազգային և միջազգային տարբեր հարթակներում
– իրականացնել Ընդհանուր ժողովի որոշումները, ինչպես նաև բանաձևերն ու որդեգրած քաղաքականությունը
– զեկուցել Ընդհանուր ժողովին իր գործունեության մասին, ՀՈւԱԱ Ներքին կանոնակարգին համապատասխան կարգով:

Կառվարման Խորհրդի անդամների ցանկը.

Free Web Hosting