Լիիրավ անդամներ


ՀՈւԱԱ լիիրավ անդամներն են՝
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի, ինչպես նաև արտասահմանյան պետական և ոչ պետական բուհերի ՀՀ մասնաճյուղերի ուսանողական ինքնակառավարման այն մարմինները, որոնք բավարարում են ՀՈւԱԱ կանոնադրության և ներքին կանոնակարգի լիիրավ անդամակցությանը վերաբերող հետևյալ չափանիշներին.
– բավարարում է իրավական կազմակերպության ներկայացվող պահանջներին (ունի սեփական կանոնադրություն, գործունեության մեջ չկան հակացուցված դրույթներ)
– վերահսկվում և կառավարվում է բացառապես ուսանողների կողմից
– անցկացնում է ժողովրդավար ընտրություններ և աշխատում է ժողովրդավարական սկզբունքներով
– ներկայացուցչական մարմին է
– անկախ և ինքնուրույն մարմին է իր որոշումների ընդունման ժամանակ:

Լիիրավ անդամության համար անհրաժեշտ է՝
ՀՈւԱԱ-ում լիիրավ անդամության համար ուսանողական ինքնակառավարման մարմինների դիմումների փաթեթը պետք է ներառի.
– գրավոր և կնքված դիմում-նամակ
– կազմակերպության կողմից տրամադրվող անդամակցության լրացված հարցաթերթիկը
– կանոնադրությունը և կանոնակարգը
– գործունեության ծրագիրը

Լիիրավ անդամ ուսանողական ինքնակառավարման մարմիններ

Diaspora Student Council

  • +47 22 47 76 00
  • razmikzatikyan@gmail.com
  • Vardanants 16/1, 0010 Armenia, Yerevan

Սփյուռքահայ Ուսանողների Խորհուրդ

  • +47 22 47 76 00
  • razmikzatikyan@gmail.com
  • Vardanants 16/1, 0010 Armenia, Yerevan
Free Web Hosting