Կրթության կառուցվածք


Հայաստանի կրթական համակարգը ներառում է.
• նախադպրոցական կրթությունը
• ընդհանուր միջնակարգ կրթությունը՝ կազմված տարրական, միջին կամ հիմնական և ավագ դպրոցից,
• նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը,
• հետբուհական կրթությունը,
• մասնագետների վերաորակավորման և որակավորման բարձրացման հաստատությունները
• գնահատման և կրթական ծառայություններ առաջարկող հաստատությունները:
Հանրապետությունում գործում է նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների համակարգ՝ նախադպրոցական հաստատություններ, դպրոցներ, վարժարաններ, բուհեր և այլն, որոնք ոչ միայն ապահովում են կրթության համակարգում կրթական ծառայությունների շուկայի գոյությունը, այլև էական ներդրում ունեն կրթության համակարգի զարգացման գործում:

ՀՀ կրթական համակարգի նկարագրություն

Free Web Hosting