Ընդհանուր ժողով


ՀՈւԱԱ Ընդհանուր Ժողովը՝
Ընդհանուր ժողովը ՀՈւԱԱ բարձրագույն ղեկավար մարմինն է, որն իր հերթական լիագումար նիստերն է գումարում վեց ամիսը մեկ անգամ:
Ընդհանուր Ժողովը կազմվում է ՀՈւԱԱ լիիրավ անդամ ուսանողական ինքնակառավարման մարմինների պատվիրակներից, որոնց թիվը որոշվում է ուսանողական ինքնակառավարման մարմինը ներկայացնող բուհում սովորող ուսանողների ընդհանուր թվաքանակին համապատասխան հետևյալ համամասնությամբ.
– բուհում մինչև 1000 ուսանողի ընդգրկվածության դեպքում մեկ պատվիրակ,
– յուրաքանչյուր 1000 ուսանողին կավելանա ևս մեկ պատվիրակ ունենալու հնարավորություն (1001-2000` երկու պատվիրակ, 2001-3000` երեք պատվիրակ և այսպես շարունակ):

Ընդհանուր ժողովի իրավասություններն են՝
– Ընդունել որոշումներ ՀՈւԱԱ Կանոնադրության ընդունման կամ փոփոխման, կազմակերպության վերակազմակերպման կամ լուծարման մասին
– ընդունել որոշումներ ՀՈւԱԱ ռազմավարության, հայեցակարգային փաստաթղթերի մասին
– ընդունել որոշումներ ՀՈւԱԱ անդամակցության մասին` հաստատելով կամ մերժելով լիիրավ կամ ասոցացված անդամության հայտերը, հաստատել անդամությունից հեռացումը կամ կարգավիճակի փոփոխությունը
– ընդունել որոշումներ ֆինանսական տարվա հաշվետվության հաստատման մասին և տնoրինել ՀՈւԱԱ բյուջեն
– ընդունել որոշումներ ՀՈւԱԱ գործունեության և գույքի օգտագործման հաշվետվության մասին
– ընդհանուր ժողովը երկու տարի ժամկետով ընտրում է Վերստուգիչ հանձնաժողով:

Ընդհանուր Ժողովի պարտականություններն են.
– գումարել լիագումար նիստեր վեց ամիսը մեկ անգամ կամ արտահերթ նիստեր` Կառավարման Խորհրդի 2/3-ի որոշմամբ կամ Վերստուգիչ հանձնաժողովի պատճառաբանված պահանջով
– իրականացնել ՀՈւԱԱ գործունեության ծրագրի կատարման վերահսկողությունը
– վավերացնել ֆինանսական միջոցների և գույքի օգտագործման հաշվետվությունը
– լսել պատասխանատու մարմինների զեկուցումներն ու հաշվետվությունները
– հասնել առավելագույն համաձայնության որոշումների ընդունման ժամանակ:

Ընդհանուր Ժողովի պատվիրակների ցանկը.

Free Web Hosting